Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 18
Աշխարհը միշտ էլ այնպես է կարծել, որ Ինձ ծառայելը կայանում է գործունեության մեջ:
Սակայն Ինձ հետ մտերմություն հաստատած հոգիները միայն գիտեն, որ աշխարհից զատված կյանքը, աղոթքի կյանքը, հաճախ շատ ավելին է իրագործում, քան բոլոր ծառայությունները, որ մարդիկ կատարում են Ինձ համար:
Եթե մարդը Ինձ հետ առանձնացած կյանք է ապրում և ծառայություններ մատուցում միայն այն ժամանակ, երբ Իմ հոգին ուղղակի հրամայում է իրեն, այդժամ նա կարողանում է ավելին անել և իրոք հրաշալի գործեր կատարել: